Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Զորամիավորման վարչակազմի և ապահովման ստորաբաժանումների հրամանատարների պատրաստվածությունը ստուգելու, համազորային մարտի նախապատրաստման ու վարման ժամանակ անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ապրիլի 16-ից 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն:

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լիբանանի Հանրապետությունում ՄԱԿ-ի հովանու առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները, ծառայողական հաջողություններից բացի, գրանցել են նաև մարզական ձեռքբերումներ:

ՀՀ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 17-ից 19-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ղեկավար մարմինների հերթական նիստին:

ԱՊՀ ՊՆԽ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 16-ից 26-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթերի պլանային ստուգումների եզրափակիչ փուլին և արդյունքների ամփոփմանը:

ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՑ

Զրույց ՀՀ զինվորական դատախազ ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴ

Ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Էդգար Ավետիսյանը արդեն 20 տարի է, ինչ զինված ուժերում է: Ծառայել է տարբեր զորամասերում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկում: Էդգարը վստահ է` կամքի ուժով և ոգին միշտ բարձր պահելով` ցանկացած դժվար գործ կարելի է հեշտությամբ հաղթահարել:

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: