Նորություններ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-ից 18-ը Մոսկվայում անցկացվող ռազմավարական պլանավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-ից 19-ը Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր ռազմատնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստին:
Ապրիլի 15-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման ամառային ռեժիմի անցնելու ժամանակ անձնակազմի տեսական գիտելիքները ու գործնական հմտությունները բարձրացնելու, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սպասարկման հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 15-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական պարապմունք:
Անձնակազմի տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և մասնագիտական պատրաստվածության մակարդակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական խմբերի մեկօրյա հավաք-պարապմունքներ:
Ապրիլի 12-ին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում 1-ին զորամիավորման հրամկազմին բաժանվեցին «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշաններ։