Նորություններ
Պատերազմի և խաղաղության ոտնահետքերը ձգվում ու ավարտվում են 116-ում: Սա մարտական հենակետի նախկին համարն է: Թիվն արդեն փոխված է, ինչպես դիրքը, դիտակետը, խրամատը: Ոտնահետքերն էլ ֆիզիկապես չկան, հողը հարթ ու պարարտ է՝ հաղթանակի համար: Հողը պարարտ է, անպարտ է, որովհետև սնվել է արյունով, ամրացել մարտիկների ոտնահետքով:
«Բաղրամյան» զորավարժարանում ավարտվեց զորամիավորումների «Լավագույն հրետանային մարտկոց» մրցույթը: Մարտական կրակով ուղեկցվող համառ մրցապայքարի արդյունքներով որոշվեց լավագույնը:
Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներակ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցում է «Մարտական եղբայրություն-2019» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների մարտավարամասնագիտական «Որոնում», օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն», խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն», նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների «Էշելոն» հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին և փաստաթղթերի նախագծերի քննարկմանը:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 10-ից 11-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման պլանավորման երկրորդ համաժողովին:
Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի և Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին: