Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում ապրիլի 4-ին անցկացվել է մարտավարական պատրաստության պարապմունք, որի նպատակը հարձակվող զորքերի խոցման, զբաղեցրած շրջանների և դիրքերի պահպանման, հարձակման ժամանակ հակառակորդի պաշտպանության ճեղքման, նահանջող հակառակորդի հետապնդման և հանդիպակաց մարտի վարման ուսուցանումն էր:

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Ապրիլի 4-ին 2-րդ զորամիավորման ներկայացուցիչները, մարզպետարանի, կայազորային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների և Զոլաքարի համայնքապետը աջակցություն հայտնելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով այցելեցին 2016թ. ապրիլի 4-ին շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով ծավալված մարտերում զոհված զինծառայողներ՝ շարքային Դավիթ Ռազմիկի Հայրապետյանի և ենթասպա Գագիկ Սուրիկի Մելքոնյանի հարազատներին:

ԽԱՉ-ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Բանակի հոգևոր առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրերս 5-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում, հանդիսավոր պայմաններում զինծառայողներին հանձնեց խաչ-կրծքանշաններ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:

ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժությունը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպաների ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մար­տական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը, զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով ապրիլի 2-ից 5-ը 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԱՐՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ

Զինված ուժերում դոնորական արյուն պաշարելու ամենամյա պլանի համաձայն, զինծառայողներն անվարձահատույց և կամավորության սկզբունքով արյուն են հանձնել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-մասնագետների հսկողությամբ: