Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ-140

Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետը։

«ԵՍ ՈՒ ԸՆԿԵՐՍ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆՔ ՊՈՍՏԻ…»

Հովհաննես Գասպարյանը Մասիսից է, ընտանիքի յոթ զավակներից վեցերորդը: 2016թ. ապրիլի 1-ին՝ իր ծննդյան 19-ամյակի օրը, Հովհաննեսը դիմավորեց դիրքերում. մարտական հերթապահության վերջին օրն էր: Հետո իջան դիրքերից: Հոգնած էին, ու որոշեցին զինվորի ծնունդը նշել հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին:

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է...

Դիվիզիոնի շտաբի պետի հրամանին հետևում է թնդանոթների համազարկը: Բարձրացած փոշու միջից լսվում է ոգևորված զինվորների զեկույցը խնդրի հաջող կատարման մասին: Վարժ ու հստակ գործողություններով ու անվրեպ կրակով դիվիզիոնի անձնակազմին հաջողվում է խոցել թիրախները, կրակային արգելափակմամբ հետ մղել պայմանական հակառակորդի լայնածավալ գրոհը, կանխարգելել նրա առաջխաղացումն ու բացազատումը:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ  ՀԱՎԱՔՆԵՐ

Մասնա­գիտական գիտելիքների և գործնական հմտությունների մակարդակը բարձրացնելու և առաջադրվող խնդիրների կատարման ընթացքում բժշկական ապահովման միանման մոտեցումներ ձևավորելու նպատակով անցկացվել են 5-րդ զորամիավորման և կենտրոնական ենթակայության զորամասերի բուժծառայության պետերի հավաք-պարապմունքներ:

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 2-ից 5-ը N զորամասում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության սպաներն անցկացնում են հրաձգային ջոկերի և խոշոր տրամաչափի զենքերի հաշվարկների հրամանատարների հերթական հոսքի ավարտական քննություններ։

ՀՐԱՁԳԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Ապրիլի 1-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են հրաձգային մարզումներ: Հրամանատարական կազմն ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանել է հրաձգության հիմունքները, անցկացվել են ճշգրիտ և միօրինակ նշանադրման, զենքի քանդման և հավաքման, նռնակի նետման, մարտն սկսելու և ավարտելու հրամանատրման, նշանակետերի հետախուզման ու նշանացուցման վարժանքներ:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

Աջակցության և հարգանքի տուրք մատուցելու նպատակով ապրիլի 2-ին 2-րդ զորամիավորման զինծառայողները, մարզպետարանի զինվորական կոմիսարիատի աշխատակիցների և Երանոսի համայնքապետի հետ այցելել են 2016թ. ապրիլյան մարտերում զոհված զինծառայող, շարքային Նորիկ Զավենի Սարգսյանի հարազատներին: