Նորություններ
Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում մասնակցում են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին:
Գիշերային և անբարենպաստ եղանակային պայմաններում շարասյունով հաստատուն արագությամբ ավտոտեխնիկայի վարման ժամանակ վարորդ-զինծառայողների հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է գիշերային մեքենավարման երթ-պարապմունք:
Խաղաղապահ առաքելությունների ընթացքում տարբեր իրադրություններում գործելու առանձնահատկությունները զինծառայողներին ուսուցանելու, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ընթացքում կիրառվող կանոնակարգերին ծանոթացնելու նպատակով ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադում, «GPOI» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են դասընթացներ:
Անձնակազմին դետքային ջոկի գործողությունները, ջոկի շարման ու առաջխաղացման կարգն ուսուցանելու նպատակով մարտի 30-ին 4-րդ զորամիավորման N զորամասի մարտավարական դաշտում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ: Պարապմունքների շրջանակում խաղարկվել են մարտավարական տարբեր իրավիճակներից բխող մարտական խնդիրներ:
Մարտի 30-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտական վկայականներ են հանձնվել սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի՝ հաստիքապաշտոնային «կապիտան» զինվորական կոչումով ունկնդիրների 12 շաբաթյա դասընթացների մասնակիցներին՝ վաշտի և մարտկոցի հրամանատարներին: