Նորություններ
Փետրվարի 4-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որի ավարտին Ավետարանով ու Աշոտ Երկաթի մասունքակիր խաչով օրհնեցին երիտասարդներին ու զինվորներին: Արդեն ավանդույթ է՝ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքակիր աջը, իսկ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ 17-րդ դարում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը։ Այս տարի եկեղեցի էր բերվել նաեւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության խորհրդանիշ Աշոտ Երկաթի խաչը՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով: Առաջնորդարանում տեղի ունեցավ նաև Հայոց բանակի զինվորներին ուղղված երախտիքի ու գնահատանքի միջոցառում:
Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։
Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Նախարար Պապիկյանը ողջունել է զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։
Զինված ուժերում ծառայությունը և բանակի առօրյան ինքնին նպաստում են առողջ ապրելակերպին:
Ֆիզիկական պատրաստվածությունը, ըստ էության, զինվորական անձնակազմի կյանքի և մասնագիտական գործունեության անբաժանելի մասն է: Զինված ուժերում ծառայությունը կառուցված է զինվորների մեջ մարդկային ու բարոյական բարձր որակների ձևավորման, խիզախության, տոկունության, հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու գիտակցության հենքի վրա: