Նորություններ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների համագործակցության 2019թ. պլանի համաձայն՝ մարտի 25-ից 29-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացել է ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի /ուժերի/ միացյալ խմբավորման և ՌԴ հարավային զինվորական օկրուգի հրամանատարական կազմերի աշխատանքային հանդիպումը:
Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարության հետ։
Մարտի 28-ին 4-րդ զորամիավորման հրաձգարանում հաստիքային զենքով կրակ վարելու և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով անցկացվել է մարտական հրաձգություն:
ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2018թ. համագործակցության ծրագրերի ամփոփման և 2019թ. ու հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցման նպատակով մարտի 25-ից 28-ը հերթական այցով Երևանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը, որում ընդգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, ինչպես նաև Կանադայի և ԱՄՆ-ի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:
Մարտավարական տարբեր իրավիճակներում մարտական խնդիրներ կատարելու ունակությունները զարգացնելու, ինչպես նաև զինծառայողների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 27-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի ուսումնական դաշտում անցկացվել է մարտավարական պարապմունք:
Հրամանատարական և դասախոսական կազմի ուժերով մարտի 28-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարտական հերթապահության նախապատրաստման ավանում, զորային ստաժավորմանը նախապատրաստվելու նպատակով, 3-րդ կուրսի և մեկամյա սպայական դասընթացների կուրսանտների հետ անցկացվել է գործնական պարապմունք: