Նորություններ
Զինված ուժերի անձնակազմի հոգեբանական ապահովման աշխատանքների արդյունավետության բարձրացման, զինծառայողների անհատական որակների ու մասնագիտական կարողությունների ուսումնասիրության նպատակով, ինչպես նաև կարևորելով կրտսեր հրամանատարների դերն ու մասնագիտական կայացման առանձնահատկությունները՝ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության սպաները մարտի 18-22-ը զինվորական ստորաբաժանումներում անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ և իրականացրել ուսումնական զորամասերի կուրսանտների պրոֆիլավորում (տեսակավորում):
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Մարտական պայմաններում անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 25-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում սանհրահանգիչներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ:
Մարտի 25-ին մեկնարկել է շախմատի համաբանակային մրցախաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են նախորդ երկու փուլերին լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի կողմից զորամասերի մարտական հերթապահության և ամենօրյա գործունեության վերահսկման ժամանակացույցի համաձայն՝ մարտի 19-ից 22-ը ստուգվել են մարտական դիրքերում հերթապահության իրականացման պայմանները, զորամասերի հրամանատարությանը ցուցաբերվել է գործնական օգնություն՝ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման կազմակերպման ուղղությամբ:
Պաշտպանության և հարձակման ժամանակ գործողությունների և վարժաձևերի հստակ ու արագ կատարմանը նպաստելու, մարտավարական գործողությունների ընթացքում կրտսեր հրամանատարների շրջանում նախաձեռնողականություն և բարոյակամային բարձր հատկանիշներ ձևավորելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասի մարտավարական դաշտում հրաձգային ջոկերի հետ անցկացվել է մարտական հրաձգություն՝ ցերեկային և գիշերային պայմաններում: