Նորություններ
Մարտի 20-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի համալիր մարզումներ և մարտական հերթապահության կրման թույլտվության ստուգարք-պարապմունքներ:
Զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ընթացքում հրամանատարների ունակությունները ամրապնդելու և մասնագիտական գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով մարտի 20-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են հրաձգային, մոտոհրաձգային վաշտերի և հրետանային մարտկոցների հրամանատարական հավաքներ:
Մարտի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջայցով եղել է 1-ին զորամիավորման մի շարք զորամասերում։
Մարտական հենակետը յուրահատուկ կառույց է: Այն իր դիրքերով, ենթակառուցվածքներով ապահովում է սահմանի տվյալ հատվածի անվտանգությունը: Հենակետը կարող է կանխել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը, կասեցնել լայնածավալ հարձակումը, ինքնուրույն մարտ վարել մինչև հիմնական օգնական ուժերի հասնելն ու կենտրոնանալը:
Ամենօրյա քրտնաջան պարապմունքներ, որոնք զուգակցվում են հատուկ նշանակության խնդիրների կատարմամբ: Նրանց ծրագրերն ու գործողությունները հույժ գաղտնի են, ու մենք երբեք չենք իմանա դրանց մանրամասները:
Զորամասում անցկացվեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքներ: Գործնական վարժանքների ընթացքում կատարելագործվեցին անձնակազմի մասնագիտական հմտությունները, մարտական խնդիրների կատարման ժամանակ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության աստիճանը: