Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մարտի 14-ին 3-րդ զորա­միա­վորումում ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավա­բանական բաժնի պետի ղեկավարությամբ անցկաց­վել է 2-րդ, 3-րդ զորամիավորումների, Շիրակի կայազորի և ենթակա զորա­մա­սե­րի սպա-իրավաբանների հավաք-խորհրդակցություն:

ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՆԱՄԱՐՏ ԵՎ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Ենթակա զորամասերում ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրաց­նե­լու, ռազմակիրառական մարզաձևերը առավել զանգվածային դարձնելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու, զորամիավորման թիմը համալրելու և համաբանակային մրցումներին բարձր մակարդակով պատրաստվելու նպատակով` մարտի 13-ից 16-ը 3-րդ զորա­միա­վորումում անցկացվում է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտ և ռազմամարզական կող­մ­­նո­րոշում մարզաձևերից ներզորամասային փուլը, որին մասնակցում են ենթակա զո­րա­մասերի մարզիկները:

ՔԱՅԼԵՐԹ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

5-րդ զորամիավորման ստորաբաժանումներում պարբերաբար կազմակերպվում են երթեր, որոնց ընթացքում ստուգվում է զինծառայողների դիմացկունության աստիճանը: Զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները նախապես ընտրում են երթուղիները, ստուգում անձնակազմի զենքն ու հանդերձանքը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐՏԻԿԻ ԴԱՍԸՆԹԱՑ

2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտի 14-ին երիտասարդ մարտիկի դասընթացի շրջանակներում նորակոչիկ զինծառայողների հետ անց էր կացվում մարտական պատրաստությունից գործնական պարապմունք` նպատակ ունենալով զինծառայողների շրջանում ուսուցանել, վարժեցնել կրակային դիրքի ընտրության, զբաղեցման կարգը, ինչպես նաև զարգացնել մարտավարական դաշտում արագ ու ճիշտ կողմնորոշվելու հմտությունները:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 13-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների իրականացման մարզումներ և գործնական պարապմունքներ։

ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու տարբերակները, ստեղծված մարտավարական տարբեր իրա¬վիճակներում մարտական խնդիրների կատարման առավել արդյունավետ եղանակներն ուսուցանելու, ինչպես նաև զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը և տեղանքում ճիշտ կողմնորոշվելու ու արագ գործելու ունակություններն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անցկացվել են պատրաստության պարապմունքներ: