Նորություններ
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 25-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ և ռազմաօդային ուժերի հրամանատարության հակաօդային պաշտպանության ոլորտի մասնագետների հավաքներին:
Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դերծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ` մի շարք ուսանողներ այցելել են 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, տեսակցել իրենց՝ ժամկետային զինծառայող համալսարանական ընկերներին:
Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Միջազգային ճգնաժամային խումբ» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Օլգա Օլիկերին:
Փետրվարի 25-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: