Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Կառավարման մարմինների գործնական ունակությունները և գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման կարգը ըստ մարտական հաշվարկների կատարելագործելու նպատակով, շտաբային մարզումներին զուգընթաց, 5-րդ զորամիավորման վարչակազմի և շտաբային գումարտակի հետ անցկացվել են ստորաբաժանումների մարտավարաշարային պարապմունքներ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մեկնարկել է ՀՀ պաշտ­պանության նախա­րա­րութ­յան պատվերով Երևանի պե­տա­կան համալսարանի ավար­տական կուր­սի ուսանող­ների ուսում­նաար­տա­դրական փոր­ձա­ռութ­յան` զորային ստաժա­վոր­ման գործըն­թացը:

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Ստորաբաժանումների անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ ամրապնդելու, պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացությունը և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը կատարելագործելու նպատակով զորամիավորման զորամասերում վերսկսվեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված տեսական և գործնական պարապմունքները։

ԵՐԹԱՐՇԱՎ

Փետրվարի 21-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվեց հերթական երթարշավը: Հրամանատարությունը երթարշավին նախապատրաստվել էր նախօրոք՝ ընտրված էր երթուղին, հրահանգավորված էր անձնակազմը, ստուգված էր զենքն ու հանդերձանքը:

…ՆԱԵՎ ԲԱՐԵԿԱՐԳԵՑԻՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔԸ

1-ին զորամիավորման զորամասերից մեկում զինծառայողների մարտունակությունը բարձրացնելու, մարտական խնդիրներն առավել արդյունավետ կատարելու, ստորաբաժանումների կազմով երկար տարածություններ հաղթահարելու ռազմակիրառական հմտությունների զարգացումն ու կայուն բարոյահոգեբանական վիճակին նպաստելու նպատակով հաստիքային զենքով և ամբողջ հանդերձանքով կազմակերպվեց երթարշավ դեպի Կապանի «Բաղաբուրջ» հուշահամալիր:

ԱԿՏԻՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ  ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ  ԲՐԻԳԱԴՈՒՄ

Զինծառայողների ակտիվ հանգիստը կազմակերպելու, ծառայության դժվարությունների նյարդահոգեբանական լարվածությունը թուլացնելու, զինծառայողների միջև մրցակցային ոգի սերմանելու, ինչպես նաև մտավոր ունակությունները զարգացնելու նպատակով խաղաղապահ ուժերի բրիգադում պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ:

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Զորամիավորման վարչակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու ժամանակ ամրապնդելու, պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացությունը և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը զարգացնելու նպատակով փետրվարի 21-ից 22-ը զորամիավորումում անցկացվում են վարչակազմի երկօրյա մարտավարաշարային տեսական և գործնական պարապմունքներ, որոնց ղեկավարն է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: