Նորություններ
Փետրվարի 14-ին ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունում անցկացվել է ԶՈՒ կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աբու Դաբիի պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Դավիթ Տոնոյանը եղել է նաև IDEX-2019 ցուցահանդեսի հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը ներկայացնող տաղավարում։
Փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանի հրամանատարությամբ գործող զորամասում փետրվարի 16-ին տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Կապանում տեղակայված զորամասը, սովորության համաձայն, երդման արարողությունը անցկացրեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որտեղ և ամփոփված է մեծ հայրենասերի աճյունը:
Նախապատրաստական աշխատանքների բարձր կատարողականության եվ քաղաքացի-տեղական ինքնակառավարման մարմին-զինկոմիսարիատ փոխհամագործակցությունը ամուր հիմքերի վրա դնելու նպատակով փետրվարի 8-ին եւ 14-ին Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջաններում տեղի են ունեցել հանդիպումներ թիվ 4 զինվորական կոմիսարիատի եւ նշված վարչական շրջանների ղեկավարների, համատիրության նախագահների եւ լիազոր ներկայացուցիչների հետ։
Մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվեցին ենթակա զորամասերի գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: