Նորություններ
Փետրվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը։
Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը:
Փետրվարի 4-ից ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում մեկնարկեց բուժակների և պայմանագրային սանհրահանգիչների մասնագիտական վերապատրաստման 2019թ. առաջին հոսքի դասընթացը:
Զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման և աշխատանքների կազմակերպման միջոցառումների մշակման նպատակով փետրվարի 12-ին ՀՀ ԶՈՒ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանի գլխավորությամբ անցկացվեց 4-րդ զորամիավորման և ենթակա զորամասերի զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների արտագնա հավաք-խորհրդակցություն:
«Համաբանակային խաղեր-2019» միջազգային մրցախաղի շրջանակում փետրվարի 4-ից 8-ը 3-րդ զորամիավորումում անցկացվեց «Ընկերակցության մարտիկ» մրցույթի 2-րդ փնջային փուլը, որին մասնակցեցին Լոռու և Տավուշի մարզերում տեղակայված զորամասերի զինծառայողները:
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: