Նորություններ
Հունվարի 27-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ:
Հայերիս համար հունվար ամիսը բեղուն և տոնական մի ժամանակահատված է: Տարեմուտի տոնական տրամադրությամբ, Սուրբ Ծննդյան ավետիսով լուսավորված, մենք համախմբվում ենք տոնախմբելու անկախ Հայաստանի սիրելի զավակի՝ Հայոց բանակի տարեդարձը:
Հունվարի 25-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին նվիրված 2018 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հունվարի 25-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ իր առաջին ճանաչողական զրույցն անցկացրեց 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Հրամանատարը նախ հակիրճ ներկայացրեց զորամիավորման պատմությունը, անցած ճանապարհը, նրա դերն ու նշանակությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող շրջանում:
Հունվարի 24-ին 4-րդ բանակային զորամիավորման նոր բացված դահլիճում տեղի ունեցավ 2018թ. ուսումնական տարվա ամփոփում: Ամփոփմանը ներկա էին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալներն ու ստորաբաժանումների հրամանատարները, կայազորի դատախազն ու իրավապահ մարմինների ղեկավարները:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: