Նորություններ
Հունվարի 21-ից 24-ը 2-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Դ. Մանուկյանի գլխավորությամբ անց են կացվում հրամանատարական հավաքներ՝ ենթակա զորամասերի գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարների և նրանց տեղակալների հետ:
Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ:
Հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով:
Հունվարի 14-ից 18-ը 3-րդ զորամիավորման ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Ռ. Աթաբեկյան գլխավորությամբ անցկացվում են ենթակա զորամասերի ինժեներական դասակի հրամանատարների հավաքներ:
Հունվարի 14-ից 16-ը 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, գումարտակների և դիվիզիոնի հրամանատարների ղեկավարությամբ անցկացվել են հրաձգային և հրետանային ջոկերի հրամանատարների հավաքներ:
Ձմեռային զորակոչի առաջին օրն է: Նոր տարվա ուրախ ու հագեցած տոներից անմիջապես հետո տղաները ներկայացել են զինկոմիսարիատներ, որտեղ վերջին անգամ ստուգելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և կրկնակի բուժզննում անցկացնելուց հետո՝ նրանց կճանապարհեն ՀՀ կենտրոնական հավաքակայան: Իսկ մինչև այդ, Շենգավիթի զինկոմիսարիատում ենք, զրուցում ենք նորակոչիկներից մի քանիսի հետ: