Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով իրականացվող ծրագրերի համար՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի նվիրաբերած՝ զինծառայողների […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 4 ներկայացուցիչ:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

2019թ. ձմեռային զորակոչի ընդունումը, նորակոչիկների հետ պարապմունքների կազմակերպումը, ինչպես նաև 2017թ. 1-ին զորակոչի զինծառայողների զորացրումը կազմակերպված կերպով իրականացնելու նպատակով 4-րդ զորամիավորման հրամանատարի հրամանով դեկտեմբերի 18-ից 19-ը զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել և անցկացվել է ուսումնական ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ հրահանգչամեթոդական պարապմունք՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանի ղեկավարությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՉԺՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 17-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում է Չինաստանի «ՍԵՏՍ» ընկերության տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ից 21-ը Մոսկվայում մասնակցելու են «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման և կազմակերպման պլանավորման առաջին համաժողովին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Վիրավոր զինծառայողների վերաբերյալ լայնորեն շրջանառվող լուրերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է: