Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԶԱՐԻ ՇԱՐԻՖ ՔԱՂԱՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ

Աֆղանստանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել է Մազարի Շարիֆ քաղաք, որտեղ, գերմանական հրամանատարության ներքո ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահները:

ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության Միջազգային անվտանգության քաղաքականության և երկկողմ հարաբերությունների վարչության պետ, ԳԴՀ ՌԾՈՒ 1-ին կարգի կապիտան Աքսել Ռիշտաուի համանախագահությամբ անցկացվել են 10-րդ հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

ՀՀ ԶՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանի համաձայն` կապի համակարգի կատարելագործման բնագավառում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորած աշխատանքային խումբը:

s

Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 20-ին Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Սույն թվականի նոյեմբերի 14-ից 15-ը 5-րդ զորամիավորման հրամանատար գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ, ԲԿ և ենթակա զորամասերի շտաբների հետ անցկացվել են շտաբային զորավարժություններ:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Գործո­ղությունների ընթացքում անձնակազմը ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 14-ից 16-ը 3-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Գ. Խաչատուրովի գլխավորությամբ ենթակա զորամասի ՌՈ բաժանմունքի և ՀՀ ԱԻՆ հատուկ օբյեկտների պահպանության ստորաբաժանման հետ, անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու գիտակրթական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմա­բժշ­կական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: