Նորություններ
«Մխրճված հակառակորդի ջախջախում, առաջնագծի վերականգնում, հարձակման զարգացում եւ բարենպաստ բնագծերի գրավում». պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության թեման էր: Մարտավարական զորավարժությունների գլխավոր ստուգատեսին հետեւում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչություններից ստեղծված աշխատանքային խումբը, ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Մակարյանի գլխավորությամբ 4-րդ զորամիավորման վարչակազմում և ենթակա ստորաբաժանումներում իրականացնում է պատրաստության գործընթացի վերահսկման և հրամանատարներին գործնական ցուցումներ տալու աշխատանքներ:
Նոյեմբերի 14-ից 17-ը 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի հետ, անցկացվում է մարտկոցների մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:
Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։
Անձնակազմի գործողությունները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 13-ից 15-ը 3-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Մախսուդյանի գլխավորությամբ հրաձգային գումարտակով անցկացվում է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն:
Նոյեմբերի 8-9-ին Քաշաթաղի շրջանում ԱՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) կողմից անցկացվեց ՔՊ հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝ «ՔՊ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը Քաշաթաղի շրջանում ՔՊ համակարգի պատրաստականության բերման և հակառակորդի հարձակման ժամանակ ու հարձակման հետևանքների վերացման ընթացքում» թեմայով: