Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴԱՇՏԱՅԻՆ ԵԼՔԵՐ

Ստորաբաժանումների դաշտային վարժվածությունն ու ներդաշնակությունը բարձրացնելու, հրամանատարների՝ մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումներ ղեկավարելու ունակությունները ամրապնդելու նպատակով նոյեմբերի 12-ից 16-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի վաշտերի հետ զորամասերի հարակից տարածքներում անցկացվում են դաշտային ելքեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Զինուժ մեդիա»-ն հայտարարում է լրագրող-հեռուստահաղորդավարի մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներ, ովքեր ունեն բարետես արտաքին, բարձրագույն կրթություն և փայլուն տիրապետում են հայերենին։ Աշխատանքային փորձը ցանկալի է։

ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՊՆ ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 6-ից 9-ը ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի ունկնդիրների և դասախոսական կազմի համար «Զինվորական առաջնորդություն» խորագրով դասընթաց է անցկացրել Լիտվայի ենթասպաների դպրոցի փորձագիտական խումբը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 8-ին խաղաղապահ ուժերի բրիգադի դասակի մասնակցությամբ, «Բաղրամյան» զորավարժարանում, 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Մեսրոպյանի ղեկավարությամբ անցկացվել է բրիգադի արտահաստիքային ականանետային հաշվարկների կազմով մարտական հրաձգություն՝ 82 մմ ականանետերից:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Մասնագիտական հմտություններն ու կարողությունները ամրապնդելու և կատա¬րելագործելու նպատակով նոյեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ինժեներական վարչության պետ, գեներալ-մայոր Ի. Մաթևոսյանի գլխավորությամբ անցկացվում են զորամասերի ինժեներական ծառայության պետերի, իսկ ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի գլխավորությամբ ենթակա զորամասերի ՌՔԿՊ ծառայության պետերի հրամանատարական հավաքներ:

2019Թ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

2019թ. համագործակցության պլանի նախնական քննարկումներ Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական համանախագահ, պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն /Կանադա/: Այցի նպատակը ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. […]

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համաձայն ՀՀ զինված ուժերի 2018թ. պատրաստության պլանի՝ նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչությունում անցկացվում է ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, ռազմա­ուսում­նական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, զորամասերի էլեկտրոնային փոստը շահագործող համակարգչային մասնագետների հավաք` ՀՀ զինված ուժերի համակարգչային մասնագետների գործնական հմտությունները կատարելագործելու, համակարգչային տեխնի­կան ճիշտ սպասարկելու և շահագործելու նպատակով: