Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Տեղանքում մարտական գործողությունների կազմակերպման և մարտի տարբեր տեսակներում զորքերի ղեկավարման ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերրի 5-ից 3-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ ենթակա զորամասերից մեկում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Մասնագիտական հմտություններն ու կարողություններն ամրապնդելու և կատա¬րելագործելու նպատակով նոյեմբերի 6-ից 9-ը 2-րդ զորամիավորումում հրամանատարի տեղակալ, գնդապետ Շ. Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվում են ենթակա զորամասերի պարենային և ՎՔՆ ծառայության պետերի հրամանատարական հավաքներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումների և ԶՈՒ ԳՇ պետի հրամանի համաձայն` սեպտեմբերի 2-ից զինված ուժերում անցկացվել են 2019թ. ուսումնական տարվա պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքները:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվող զինվորների մասնագիտական կողմնորոշմանը և հետագա աշխատանքային գործունեությանը վերաբերող փորձնական ծրագիրը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերի առնչությամբ նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում անցկացվել է աշխատանքային քննարկում:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԿՈՎՍԱԿԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸ

Նոյեմբերի 1-ին լրացավ Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային ամենամեծ բնակավայր Կովսականի ազատագրման 25-ամյակը: Այս առթիվ քաղաքում կայացավ տոնական միջոցառում: Կովսականցիների հետ տոնին ներկա էին հարևան համայնքների ղեկավարներ, հյուրեր: Կովսականը՝ Մեծ Հայքի Սիսական աշխարհի Կովսական գավառի երբեմնի բնակավայրերից մեկը, հնում կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։

«ՄԵՆՔ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՆՐԱ ՀԱՆԴԵՊ»

Քաշաթաղի շրջանի Ողջի գետի ափին գտնվող Մուշ գյուղում անցած տարի կառուցվեց դպրոցական նոր շենք, որտեղ սովորում են Մուշի և հարևան Ալաշկերտի դպրոցականները: Դպրոցի շենքը կառուցվեց «Հայրենասեր» հասարակական կազմակերպության կողմից՝ շրջվարչակազմի աջակցությամբ: