Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Հոկտեմբերի 15-ից 19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՎԱՐԺԱՆՔ-ՄՐՑՈՒՅԹԻՆ

ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ը մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի նախապատրաստական ծրագրին և բուն վարժանքին:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրտսեր հրամանատարական կազմի պարտականությունների կատարման մակարդակը հրետանային ստորաբաժանումների և հաշվարկների ծավալման ընթացքում ստուգելու, դիվիզիոնների հրամանատարական կազմի ունակությունները և վարպետությունը կրակի վարման, կառավարման ընթացքում՝ ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային կրակային խնդիրների կատարման, հրետանային մարտկոցների մարտական ներդաշնակման ժամանակ կատարելագործելու նպատակով Վ. Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորա¬վարժություններին:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Հոկտեմբերի 2-ից 4-ը և 8-ից 10-ն անցկացվել է ԶՈՒ՝ ստորաբաժանման կազմով արգելագոտու հաղթահարում անվանակարգում «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը:

ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

2018թ. հոկտեմբերի 15-ին 3-րդ զորամիավորման շտաբում, ենթակա զորամասերի հրամանատարների ու մի շարք առանցքային պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվեց 2018 ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքների ամփոփում: