Նորություններ
2018թ. հոկտեմբերի 16-ից 19-ը 3-րդ զորամիավորումում անցկացվում են մարտավարական զորավարժություններ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:
Հայկական բանակի հրթիռային զորքերն իրենց ամբողջ ծավալով մարտական գործողությունների երբեք չեն մասնակցել: Եվ փառք Աստծո: Ռազմավարական նշանակության եւ ճշգրտության հրթիռային զենքերի կրակը ազդանշան է՝ պատերազմը թեւակոխել է ավերիչ փուլ:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 8-ից 13-ը անցկացվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունը՝ մարտական հրաձգությամբ: Հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական համատեղ զորավարժության նպատակը համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելն էր, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ անձնակազմի գործողությունների ներդաշնակումն ապահովելը:
Հրետանին այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր ուժն ու միջոցն է: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը թրծվել են Արցախյան պատերազմում: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը` մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես եւ ամբողջ մարտական գործողությունների դաշտում: