Նորություններ
Տարբեր մարտատեսակներում խնդիրների լուծման, վճռական գործողույթունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկությունների ձևավորման նպատակով հոկտեմբերի 8-ից 13-ը «Բաղրամյան» զորավարժադաշտում Զ(ու)ՄԽ հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ մեկնարկվել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը:
Հոկտեմբերի 5-ին ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացված «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը:
Հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում Կիևում մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպած «Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, նրանց ընտանիքների անդամներին աջակցության տրամադրման հարցերով» միջազգային համաժողովին:
Հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը:
Հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին:
ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. սեպտեմբերի 14-ի հրամանով՝ սեպտեմբերի 19-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը: Կարճ ժամանակում այն դարձավ ՀՀ ԶՈՒ հիմնական ենթակառույցներից մեկը՝ զբաղվելով ինքնապաշտպանական ջոկատներին եւ նոր կազմավորվող զորամասերին ռազմական ու մեթոդական օգնության ցուցաբերմամբ ու մարտի դաշտ մեկնելու համար նրանց նախապատրաստմամբ: