Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրի վերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր։

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

Սեպտեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Բելառուսի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը՝ ԲՀ ԶՈՒ թիկունքի պետի՝ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Շիշովի գլխավորությամբ:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Դասակների և վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև հակագրոհը կազմակերպելու, հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, սեպտեմբերի 17-ից 18-ը Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, համաձայն պատրաստության պլանի, անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխայել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Ացուսի Տակացեին (նստավայրը՝ ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկսիկային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, փոխգնդապետ Իգոր Կանդրաչին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

ԿԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Խաղաղապահ ուժերի բրիգադում ձեւավորվել է կին խաղաղապահների առաջին դասակը