Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։

ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԵՏ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ, ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ, ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հարցազրույցը «Զինուժ» մեդիային

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ

-Կապը բանակի ամենահզոր զենքն է. կապ չկա` չկա կառավարում, չկան համաձայնեցված գործողություններ,- սա զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանի բնորոշումն է: Որն իր հերթին նշանակում է. որ բանակում, առավել եւս` մարտական գործողությունների ժամանակ, կապը պետք է աշխատի անխափան:

ԿԱՆԶԱՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ ՓԱՅԼՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Օր երկրորդ: Արտակարգ ռեժիմով իր գործառույթներն է շարունակում իրականացնել զինված ուժերի գլխավոր շտաբը: Ընդհանուր խաղարկային իրավիճակը լրագրողներին ներկայացնում է ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը. «Ադրբեջանը օգտվելով տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակից` Թուրքիայի անմիջական աջակցությամբ փորձում է ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Ինժեներական ծառայության պետերի մասնագիտական հմտություններն ու կարողությունները ամրապնդելու և կատա¬րելագործելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 11-ից 15-ը 4-րդ զորամիավորումում սկսվել են ենթակա զորամասերի ինժեներական ծառայության պետերի հետ հրամանատարական հավաքներ:

«ՇԱՆԹ-2018». ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ Է

Հակառակորդը սահմանին զորքեր է կուտակել, խախտել հրադադարը: Հայաստանում արտակարգ ռեժիմ է: Այսպես է տրվում «Շանթ-2018» եռօրյա զորավարժությունների մեկնարկը: Պետական եւ ոչ պետական կառույցները խաղաղ վիճակից անցնում են ռազմականի: Գյուղապետից մինչեւ լրագրող փորձարկում են իրենց մարտունակությունը իրավիճակի հանկարծակի սրման, չնախատեսված բնածին եւ տեխնածին աղետների դեպքում: