Նորություններ
Ս.թ. սեպտեմբերի 6-ից 5-րդ զորամիավորման զորամասի բազայի վրա զորամասերի հրամանատարների հետ անցկացվում է մեկօրյա հավաք-պարապմունք, որի նպատակը հրամանատարների տեսական գիտելիքների կատարելագործումն ու համալրող զինկոմիսարիատների հետ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, թիկունքային ու այլ նյութատեխնիկական միջոցներով փոխգործակցության իրականացումն է, ինչպես նաև մարտական ներդաշնակման իրականացումը:
Բարձրակարգ, դիմացկուն, անվրեպ, անխոցելի, անտեսանելի. այսպիսի բառերով են հաճախ բնութագրում մարտական խնդիրը կրակով լուծող մասնագետներին՝ դիպուկահարներին: Խոցել թիրախը որոշակի տարածությունից՝ գուցե առաջին հայացքից պարզ առաջադրանք թվա, սակայն ամենեւին էլ այդպես չէ:
-Ես ընդամենը երկու անգամ եմ Սեւակին տեսել զինվորական համազգեստով: Առաջին անգամ` երբ եղբայրս հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում էր տալիս, եւ երկրորդ անգամ` երբ իմ ծննդյան օրը տուն մտավ` հզոր, հպարտ ու խնդուն: Ու տունը բառացիորեն լցվեց իրենով:
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն զորամիավորման և Երևանի զինվորական կայազորի գնդերեցների հետ, «Զինծառայողների բարոյահոգեբանական կայունության և միջանձնային կանոնադրական հարաբերությունների ապահովման գործընթացում հոգևոր դաստիարակության դերի և նշանակության մասին» թեմայով:
Քաշաթաղի շրջանում տեղակայված զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ և շրջվարչակազմի աջակցությամբ Իշխանաձոր գյուղում և Միջնավան քաղաքում կազմակերպվեց տոնական միջոցառում՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձին:
Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: