Նորություններ
Օրերս 5-րդ զորամիավորումում հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ զորամիավորման վարչակազմի հետ անկացվեցին շտաբային մարզումներ:
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը:
Հավաք-պարապմունքների ընթացքում օգոստոսի 28-ին դասախոսությունով հանդես են եկել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, նույն վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Առուստամյանն ու վարչության ավագ սպա, գնդապետ Արթուր Զախրաբեկյանը:
Oգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակում ՌԴ ռազմական ակադեմիաներում և կլինիկական օրդինատուրաներում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն ավարտած սպաների պաշտոնների նշանակման և սպայական դաշույնների հանձնման արարողությունը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում` 2018 թվականի օգոստոսի 24-ին, նախնական համաձայնությամբ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով, քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափով գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն:
ՊՆ վարչական համալիրում շարունակվող հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: