Նորություններ
Միջազգային բանակային խաղերն առաջին անգամ անցկացվեցին 2013թ.: Այն ժամանակ մասնակցում էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Այսօր արդեն ավելի քան 30 երկրներից շուրջ 5000 զինվորական է մասնակցում խաղերին:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, բարձրաստիճան այլ հյուրեր:
Զինվորական երդման հանդիսավոր արարողություն է գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Հարազատ-բարեկամ երկար ճանապարհ են կտրել, որ մասնակցեն իրենց զավակների երդման արարողությանը. նրանց զորակոչվելուց հետո անհամբեր սպասել էին այս օրվան, օրերը հաշվել մոտալուտ հանդիպման:
Օգոստոսի 9-ին` ժամը 15:00, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձումների խորհրդի նիստ:
Պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես և շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը:
Օգոստոսի 7-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են զորահավաքային պատրաստության պարապմունքներ: Նպատակը 2018թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված կցագրված ռեսուրսների ուսումնասիրության վերլուծությունն էր, ինչպես նաև զորահավաքային խնդիրների լուծման առավել արդյունավետ ուղիների նախանշումը:
Օգոստոսի 6-ից 10-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով: Նպատակը ուսումնամարտական տագնապի ժամանակ դաշտային պայմաններում անհրաժեշտ գործողությունների սերտումն է, ստեղծված մարտավարական իրավիճակում առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը։