Նորություններ
2018թ. օգոստոսի 7-ից 9-ը Մինսկում անցկացվող «Զինված ուժերում կապի կազմակերպման և կապի միջոցների զարգացման հեռանկարները» թեմայով երկկողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցում է ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի զորքերի պետ–կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորած աշխատանքային խումբը:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները, «Միջազգային բանակային խաղեր-2018» շրջանակում, օգոստոսի 5-ից 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցում են ՀՕՊ «Մաքուր երկինք» և հետևակի մարտական մեքենաների ստորաբաժանումների մրցումներին։
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը:
Գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում այս օրերին բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ տեղի ունեցան նորակոչիկների երդմնակալության արարողություններ:
Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը:
Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը` «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: