Նորություններ
Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում տեղի ունեցավ հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարեցին բոլոր արգելագոտիները, խոցեցին 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատեցին երկրորդը՝ Ղրղըզստանի տանկիստներից հետո:
Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը օրերս դիտարկման նպատակով այցելել է կենտրոնական հավաքակայան և Մուրացանի ԿԿԶՀ։
ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի զինծառայողները շուրջ մեկ տարի է` իրենց հոգատար ուշադրության ներքո են պահում Նուբարաշենի թիվ 11-րդ հատուկ դպրոցի սաներին։ Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ մկրտեցին դպրոցի սաներին, և զինվորականները սիրով հանձն առան մանուկների կնքահայրությունը։
ՀՀ բուհերում տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար ռազմամասնագիտական դասընթացների ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիսի 2-ից հուլիսի 31-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորումում անցկացվեցին բարձրագույն կրթությամբ շրջանավարտների հավաք¬ներ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին: