Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Հուլիսի 23-ից 27-ը 5-րդ ԲԿ անցկացվեցին ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Հուլիսի 28-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին ողջունել և հաղթանակներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԻՆՔՆԱՁԻԳԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

Ռազմական ոստիկանությունը հուլիսի 26-ին հաղորդում է ստացել, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում եղած АК-74 տեսակի ինքնաձիգը։

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ 2015-2016ԹԹ. ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

Հուլիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հուլիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է հերթական այցով Երևան ժամանած և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական խմբին:

ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության սոցիալ-հոգեբանական հարմարվողականության թեմայով:

ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ «EaDaily»-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ

Մեր կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: