Նորություններ
Այս մասին օրերս գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Գործարքի լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած լրատվամիջոցը հղում է անում իրազեկ աղբյուրներին: Թեման արդիական դարձավ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սու-30ՍՄ կործանիչում նստած լուսանկար հրապարակեց «Էրեբունի» ռազմական օդանավակայանից:
Հունիսի 25-ին Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստին ամփոփվեցին 2017թ ձմեռային զորակոչի արդյունքներն ու առաջադրվեցին 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման խնդիրները:
Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու…
2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: