Նորություններ
Մայիսի 31-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:
Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Հայոց բանակի փառապա՛նծ զինվորներ և սպաներ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Վեհափա՛ռ Տեր,
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն:
Երևանից ոչ հեռու՝ Արմավիրի մարզում վեր է խոյանում մի հոյակերտ հուշակոթող. 1968 թվին է կառուցվել Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը, Արա Հարությունյանը:
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Թբիլիսի մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 30-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Տայվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակը պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկումն էր:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա Պուլյիզին: Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ Բենիամին Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: