Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստան այցելած Դրո և Ֆիլիպ Կանայանները, Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Արցախի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանի ուղեկցությամբ, մայիսի 24-ին այցելել են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ ՆՐԱՆՑ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորատեսակը ծնվել, ձեւավորման ոչ դյուրին ճանապարհ է անցել եւ թրծվել է պատերազմի կրակների մեջ: Ամենածանր շրջանում այն բեկում մտցրեց Ադրբեջանի ռազմական ավիացիային հակազդելու գործում: Այժմ արդեն կայացած ու ամրացած ՀՕՊ զորքերը օր ու գիշեր մարտական հերթապահություն են իրականացնում. հսկում հայկական երկու հանրապետությունների օդային սահմանները: Դժվարին, պատասխանատու ու շատ պատվաբեր այս գործը այսօր վստահելի ձեռքերում է: ՀՀ ԶՈՒ կայացած, գործնականում իր դերն ու նշանակությունը հաստատած զորատեսակն օրերս նշեց կազմավորման 26-ամյակը:

ՓԱ՛ՌՔ ՁԵԶ, ՀԱ՛Յ ԶԻՆՈՒՈՐՆԵՐ, ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶՄՈՎ

…Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու համար նաեւ գացած էի համապատասխան զօրանոց, ինչ-որ անհրաժեշտ թուղթեր ներկայացնելու եւ արձանագրութիւն պահելու։ Ներկայացաւ սպան եւ սկսաւ հարց տալ՝ անուն, ազգանուն, բնակութեան վայր, հեռախօսահամար եւ այլն եւ այլն. աւարտին ըսաւ, թէ իմ տուածս տեղեկութիւնները ճշգրիտ պէտք էր ըլլային (այդպիսին էին բնականաբար), որպէսզի ի հարկին զիս կանչէին բանակ, աւելցնելով, թէ զիս արդէն իսկ պահեստի զինուոր արձանագրած է. սպային խօսքի աւարտին ժպիտ մը ուրուագծուեցաւ իմ դէմքին. ուրախ էի եւ հպարտ: Ի՞նչ մեղքս պահեմ, այդ րոպէին կը մտածէի, թէ ահա, պատերազմը ուր որ է կը սկսի, եւ ես առիթ կ՚ունենամ ծառայելու բանակին։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

Մայիսի 23-ին Աստանայում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ

ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մայիսի 14-ից 20-ը մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը, որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM):