Նորություններ
Մենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը՝ մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ սահմանամերձ տարածքներում և Արցախում ծառայող զինվորների ավելի քան 1500 ծնողներ վերջերս ժամանեցին իրենց հարազատների հիմնական ծառայության վայրեր, որտեղ զինվորական հրամանատարության կողմից ստեղծված էին բոլոր հնարավոր պայմանները:
Մայիսի 7-ին՝ Մայիսյան Եռատոնին ընդառաջ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկը: