Նորություններ
Ապրիլի 14-ին ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ռազմաուսումնական հաստատության հիմնադրման 25-րդ տարեդարձին:
Ապրիլի 11-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի է ունեցել համաբանակային կոնֆերանս «Զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի աշխատանքը մարտի բարոյահոգեբանական ապահովման պլանավորման, անձնակազմի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման գործում:
Օրերս 2-րդ զորամիավորումը, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անցկացրեց «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն:
Տանկային վաշտը գնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն ստորաբաժանումներից է: Մարտական հերթապահություն կատարող զորամասում առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում ցամաքային զորքերի հիմնական հարվածային ուժ հանդիսացող տեխնիկայի անձնակազմի մասնագիտական գիտելիքների և մարտական պատրաստության կատարելագործմանը:
Օմարի լեռներում ձյունը երբեք չի հալչում, համազգեստը միշտ ձմեռային է, իսկ վտանգը, դժվարություններն ու ուրախությունները՝ ընդհանուր: Այստեղ ամեն ինչ իսկական է՝ խոսքը, գործը, հայրենիքը, ընկերությունը, նույնիսկ… հոգնությունը: Այս ռեպորտաժը 3000-3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած այն տղաների մասին է, որոնք վաղուց հաղթահարել են իրենց վախերն ու կասկածները, որոնք առույգ են, ուժեղ, եռանդուն եւ իրենց վստահված հողակտորի պատասխանատուն են ու տերը:
Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: