Նորություններ
Ապրիլյան հերոսամարտի մասին հիշեցնող խորհրդանշական այս օրերին մեր հանրապետությունում առանձնակի սիրով և խոնարհումով քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում: Դրանցից մեկը կայացավ ապրիլի 3-ին` Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ից 5-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին:
Ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված խիզախ մարտիկների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները, տարածքային զինկոմիսարիատների սպաների ուղեկցությամբ, այցելել են հերոսների ընտանիքներ:
Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողների հիշատակին։
Մարտի 31-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, զինծառայողներ, ազատամարտիկներ և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:
Մարտի 30-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող օտար լեզվի միջազգային 4-րդ օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը: