Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ նշվեց ռազմաբժշկական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձն ու բուժծառայողի օրը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Նոյեմբերի 10-ինՀՀՊՆզինծառայողներիսոցիալականպաշտպանությանվարչությունումտեղիէունեցելհանդիպում «ՈւխտագնացությունդեպիԵրուսաղեմ» բարեգործականծրագրիշրջանակումԵրուսաղեմմեկնողհաշմանդամությունունեցողզինծառայողներիհերթական՝երրորդխմբիհետ։

ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ, ԱՆՍԽԱԼ ՈՒ ԱՆՎՐԵՊ ԳՈՐԾԵԼ...

Առաջնագծում, որտեղ ուշադրությունն ամենաանհրաժեշտ գործոնն է, օրն անցնում է շուրջօրյա հերթապահությամբ, ուսումնական տագնապով, զգոնության բարձրացմամբ: Ժամկետային զինծառայող Արտյոմ Անտոնյանը դիրքի ավագն է ու կրտսեր հրամանատարը։ Հենց նա է կազմակերպում ստորաբաժանման ամենօրյա ժամանակացույցը:

ՆՈՐ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ...

-Որդուս զոհվելուց հետո անպատմելի, աննկարագրելի ծանր ապրումների մեջ էինք և որպեսզի կարողանայինք ապրել, որոշեցինք նորից երեխա ունենալ և փառք Աստծո… շատ դժվարությունների գնով, բայց ստացվեց,- այսպես սկսեց մեր զրույցը 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Գևորգի մայրը՝ Աստղիկ Ղուզանյանը:

ՄԱՅՈՐ ՀԱՎՏՈՅԱՆԸ

Ուսումնական զորամասում գործնական դասաժամն անցկացնող մայոր Արման Հավտոյանը 44-օրյա պատերազմում և սեպտեմբերյան մարտական գործողություններում աչքի ընկած սպաներից է: Նշում է, որ փոքրուց ձգտել և փափագել է նմանվել արցախյան առաջին պատերազմի հերոսներին, հատկապես՝ Մոնթե Մելքոնյանին:
Գերազանց առաջադիմությամբ ավարտելով բուհն ու համալրելով ԶՈՒ շարքերը՝ Արմանը մինչև օրս չի դադարում զբաղվել ինքնակրթությամբ, օրեցօր կատարելագործում է մասնագիտական հմտությունները, ձգտում և մշտապես հայտնվում է լավագույնների շարքում:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։