Նորություններ
25 տարի առաջ է կազմավորվել ՀՀ ՊՆ N մոտոհրաձգային զորամասը: Այդ առթիվ տեղի ունեցան տոնական միջոցառումներ: Հանդիսավոր միտինգին մասնակցելու համար այստեղ էին բանակաշինության ակունքներում կանգնած, զորամասի կազմավորման գործում մեծ դերակատարություն ունեցած բազմաթիվ զինծառայողներ, որոնց թվում՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գնդապետներ՝ Սերգեյ Գրիգորյանը, Գրիգոր Ղազարյանը, Աշոտ Միքայելյանը, Մելիքսեթ Պողոսյանը, Արտակ Բուդաղյանը, Կարեն Սեդրակյանը, Ալեքսանդր Ցականյանը, Գորիսի Քոլատակ թաղամասի նախկին ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները:
Մարտի 12-13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին: Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Լոնդոնում։
Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի` Բալկանյան, Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանային հարցերի պատասխանատու դոկտոր Թիֆանի Պետրոսին:
Մարտի 7-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այցը նպատակը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, մարտահրավերների, ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ առավել խորը պատկերացում կազմելն էր:
Նաիրա Արշակյանը` Շիրակի մարզից, ռազմական համալսարանի լավագույն կուրսանտներից է, արդեն ունի երեք պարաշյուտային թռիչք: Նա մասնագիտությունն ընտրել է՝ հետևելով եղբոր` մարտկոցի հրամանատար, կապիտան Վազգեն Արշակյանի օրինակին, որոշել է դառնալ եղբոր մարտական ընկերը, ընտրել է շատ բարդ մասնագիտացում, և վստահ եմ՝ հաջողության է հասնելու:
Համաշխարհային կինոյի լեգենդ, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը դարձավ 80 տարեկան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոբելյանի կապակցությամբ Արտավազդ Փելեշյանին պարգևատրեց «Պատվո նշան» շքանշանով: