Նորություններ
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ մարտի 5-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Էթելին և ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլիամ Ջորջին` վերջինիս Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ:
Մարտի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի նախագահությամբ կայացել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստը։ Ամփոփվել են 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2018թ. հասարակական խորհրդի գործունեության հետ կապված հարցեր:
Մարտի 3-ը տոնական օր էր 5-րդ զորամիավորման «Նուբարաշեն» զինավանում: Այդ օրը զինավան էին այցելել մայրաքաղաքի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը` տնօրեն Գ. Ներսիսյանի գլխավորությամբ:
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի մարտի 1-ից 2-ը Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և միջոցառումների անցկացման վայրերի տեղազննությանը:
Զինվորական երդման հանդիսավոր արարողության համար, ավանդույթի համաձայն, խորհրդանշական վայր է ընտրվել. տարածքի վրա հպարտորեն իշխում է մարտական սխրանքի խորհրդանիշ տանկը: 1992թ. այս ուղղությամբ հակառակորդի դեմ մղված ծանր մարտերում այս տանկը փառահեղ ուղի է անցել… Հերոսական անձնակազմի պատվին 1995թ. մայիսի 9-ին կանգնեցվել է տանկ-հուշարձանը: