Նորություններ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում փետրվարի 25-ին միջոցառում էր՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին և Արցախյան շարժման 30-ամյակին: Մինչ միջոցառման սկսվելը ներկաները նախ այցելեցին Հաղարծին վանական համալիր՝ մասնակցելու Սուրբ պատարագի, այնուհետեւ, արդեն վարժարանում, ծաղիկներ խոնարհեցին լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի հուշարձանի առաջ:
Դիրքը նախապատմություն ունի: Ժամանակին միջանցիկ գոտի էր. ասել է թե՝ բաց դուռ: Հակառակորդն այն օգտագործեց: Եվ որոշվեց՝ որպեսզի թշնամին այստեղ ոտք չդնի, պետք է դիրք դնել: Ամիսներ առաջ հիմքերը գցեցին, ու կառուցապատումն սկսվեց: Նմանը չունեցող բաղնիք սարքեցին:
Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Փետրվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը անցկացրել է հերթական դիտարկումը:
Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Իր «խրամաբջջից» դուրս է թռչում հաչելով. սեւ է, բայց սպիտակ պուտերով, հաղթամարմին է, հաստաթաթ ու բրդոտ: Ծանր պոչը, ասես մետաղից ձուլված, պատկառանք է ներշնչում: Երկար պտույտ է տալիս դիրք այցելած անծանոթիս շուրջ, հետ ու առաջ քայլում: Զննում է հետախույզի բծախնդրությամբ, համառորեն ինչ-որ բան է փնտրում, անհանգիստ հոտոտում: