Նորություններ
Փաստավավերագրության միջազգային ակադեմիան(ՓՎՄԱ), որի կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է եւ մասնաճյուղեր ունի աշխարհի բազմաթիվ երկրներում (Հայաստանյան մասնաճյուղն զբաղվում է հիմնականում հայ ժողովրդի պատմության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառների ուսումնասիրման և հանրահռչակման հարցերով), համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց հետ, որոնք մեծ ներդրում ունեն այդ կարևոր ու շնորհակալ գործում:
Փետրվարի 19-ին՝ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա շրջանակում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում պաշտոնապես բացվեց Մանկապատանեկան գրքի 14-րդ տոնավաճառը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է փետրվարի 19-ից 22-ը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2018» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների «Որոնում», «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:
Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում` Արմավիր քաղաքում, մեկնարկում են ՀՀ պաշտպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլի մրցումները:
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ հանրապետության բոլոր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվում են տոնական միջոցառումներ: Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Արդեն տասը տարի է, ինչ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հովհաննես Թումնայանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, ի հիշատակ մեծ բանաստեղծի, մեր հանրապետությունում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: