Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցություններին:

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶՈՐԱՑՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն իր նստավայրում հանդիպել է 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ

Բացվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը

ԵՍ ԵՄ` ՄԵՆՔ ԵՆՔ

2018 թվականի ձմեռային զորակոչին առաջին անգամ կիրառվեց «Ես եմ» ծրագիրը: Ծրագրով նորակոչիկներին առաջարկվում է ծառայության նոր մոդել՝ ժամկետային-պայմանագրային, որը տեւելու է 3 տարի՝ իր որոշակի առավելություններով:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2017Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017թ. արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԶԱ

Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա, ծանոթացել ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանը ամերիկահայ բարերար Մայք Սարյանի նվիրաբերած սարքավորումներին ու պարագաներին:

ԶԻՆՎՈՐԸ՝ ՔԱՋ, ՍԱՀՄԱՆԸ՝ ՀՈՒՍԱԼԻ

Մարտական դիրքում մեզ դիմավորեց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արտակ Ավալյանը և ուղեկցեց գետնատնակ: Բայց մինչ գետնատնակ հասնելը, մենք հարկադրված էինք հաղթահարել հենակետի չորքոտանի պահապանների «արգելքը», որոնք, մեքենայից իջնելուն պես, շրջապատեցին ու մի լավ «զննեցին» բոլորիս: