Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում:

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Նոյեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 17-ը ՊԱՀՀ-ում անցկացված «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի ավարտն ազդարարող միջոցառումը:

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԿԱՆԱԴԱ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան Վանկուվերից մեկնել է Մոնրեալ։

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային Հետազոտական Համալսարանում անցկացվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի շրջանակներում, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի ցուցումով, դասընթացի մասնակիցները ճանաչողական այցով մեկնեցին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Կանադայի Վանկուվերում քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։

ՕՐԻՆԱԿԱՆ «ԴԱՍԱԼԻՔՆԵ՞Ր»` Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ

Մշակույթը, արվեստը, գիտությունը կարող են ծաղկել միայն հզոր բանակի հովանու ներքո: Սա իմ համոզմունքն է: Գոնե Հայաստանում այս միտքը դժվար է վիճարկել: Ուժն է մեր խաղաղության միակ երաշխիքը: Բանակի ուժը: Իսկ մենք լավ գիտենք խաղաղության գինը: Մենք վճարել ու վճարում ենք դրա համար ամեն օր:

5-1-1-45-2017

Հյուսիսարեւելյան սահմանագոտում ենք: Գնում ենք մարտական հենակետ: Անձրեւում է: Հիմնական ճանապարհից թեքվելուց հետո, թվում է՝ մեքենան ուր որ է, կթաղվի ցեխի մեջ: Զինվորական ամենագնացը հեշտությամբ հաղթահարում է բոլոր արգելքները, քիչ անց կանգնում հակառակորդի կողմից չդիտարկվող տարածքում: Մեզ դիմավորում է դիրքի ավագ, ավագ սերժանտ Արմեն Ճաղարյանը: