Նորություններ
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:
Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին:
Ինչքան պիտի սիրես Հայրենիքդ, որ մեծ ընտանիքդ թողնես, կամավոր մեկնես վարժական հավաքների։ Այս հարցի պատասխանն էի փորձում ինքս ինձ համար ձևակերպել, երբ բազմազավակ հայրիկի հետ հանդիպման էի շտապում։ Բանաձևը մեկն էր. ուրեմն ընտանիքդ ես անչափ սիրում, որի անվտանգությունն ու բարօրությունը ապահովելու համար էլ նվիրվում ես ամբողջովին։
44-օրյա պատերազմի ժամանակ Սարուխան համայնքը երեք զինվոր զավակների կորցրեց: Կրտսեր սերժանտ Հակոբ Հարությունյանը նրանցից մեկն էր: Հակոբը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 12-ին, նրա ծնունդով Հարությունյանների օջախը խինդով ու երջանկությունով էր լցվել. երկար էին սպասել արու զավակի։
Ես գիտեմ, թե ինչպես ավարտվեց դիրքի ավագ Հայկ Հակոբյանի 20-ամյա կենսագրությունը: Գիտեմ՝ ինչ եռանդով ու պատասխանատվությամբ էր նա զինակից ընկերների հետ կառուցում դիրքն ու ինչ անձնվիրությամբ էր պաշտպանում Հայրենիքի իր բաժին սահմանն ու մարտական ընկերների կյանքը: Ես զանգել եմ Հայկի մորը, որ նա իր հիշողություններով ամբողջացնի Հայկի կերպարն իմ մտապատկերում:
Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը: