Նորություններ
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին հրավիրվել էին ՊՆ կարիքների համար հացաթխման ծառայության մատուցման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 34 ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով:
Հոկտեմբերի 21-ին ուսումնական հրետանային զորամասերից մեկում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հրթիռահրետանային զորքերի 25-ամյա հոբելյանը:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական գործունեության մեկնարկը ազդանշող հանդիսավոր նիստում:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա):
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում և «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հանդես եկել դասախոսությամբ՝ «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով: «Հաջողության բանաձև» նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների ﬕջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի և կարողությունների հանդեպ։