Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ԱՆԿԵՂԾ ՈՒ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Առաջին անգամ Չինաստան եմ այցելել 1996 թվականին, երբ աշխատում էի խորհրդարանում: Այնուհետեւ երկու-երեք տարին մեկ եղել եմ այս երկրում: Դեռևս 2001 թ. «Նորինկո» ընկերության դահլիճում ներկա էի այն ժամանակ պաշտպանության նախարար, այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ընկերության նախագահի, երկրի պաշտպանության նախարարի հետ:

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Պարզաբանում է ՊՆ իրավաբանական վարչության պետ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 5-9-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որը ղեկավարել են հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՀՀ ԶՈւ 5-րդ զորամիավորումը նշեց կազմավորման 19-րդ տարեդարձը: Զորամիավորման կազմի մեջ մտնող զորամասերից յուրաքանչյուրը փառավոր ուղի է անցել՝ մարտական մկրտությունը ստանալով Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում: Դյուրին չի եղել հաղթանակի հասնելու ուղին: Այն մեզ է տրվել մեր զինվորների անօրինակ սխրանքի և բազմաթիվ քաջորդիների կյանքի գնով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆ

Սեպտեմբերի 3-ից 6-ը Լեհաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՉԺՀ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 26-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության եւ տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: