Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒՀ-ԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Օգոստոսի 22-ին մեկնարկեցին ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի մանրամասները: Այնուհետև դասախոսություններով հանդես եկան մի շարք բարձրաստիճան զինվորականներ:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՌԴ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

ՎԵՐՋԻՆ ԿՐԱԿՈՑԸ

Հուլիսի 4-ն էր՝ հատուկենտ կրակոցներով, բայց հանդարտ մի օր, որ ոչինչ չէր «խոստանում»: Միայն թե ինձ` կրտսեր սերժանտ, ՀՀՆ-9 հաշվարկի հրամանատար Սիմոն Գեւորգյանիս համար էր այն ուրիշ. իմ մարտական հերթապահության վերջին օրն էր: Հաջորդ առավոտյան պիտի վերադառնայի զորամաս, զորացրվեի եւ տուն ճանապարհվեի:

ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ 190-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Գեորգիև Կոմիտովին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ձեռնամարտի և լեռնագնացության պատրաստության դասավանդման համար անհրաժեշտ են համապատասխան հրահանգիչ-մասնագետներ:

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում նախապատրաստական լայնածավալ աշխատանքներից հետո հանդիսավոր պայմաններում մեկնարկեց նոր ուսումնական փուլը: Օգոստոսի 15-ին, ենթակա զորամասերից մեկի բազայի վրա, նոր փուլի բացման առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ, որին մասնակցում էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: